Հոդվածներ

Անչելոտի. «Դերբիում պարտությունն ամբողջովին իմ մեղքով էր»
25.09.2023
1997 0

Լա լիգայի 6-րդ տուրում «Ռեալը» հյուրընկալվելիս 1-3 հաշվով պարտվեց «Ատլետիկոյին»:

Մադրիդյան ակումբի գլխավոր մարզչի հետխաղային մամուլի ասուլիսը:

«Դերբիում մեր սխեման անփոփոխ էր մնացել: Մենք վատ սկսեցինք խաղը և վատ էինք պաշտպանվում: 0-2 հաշվի ժամանակ «Ատլետիկոն» խաղում էր այնպես, ինչպես ցանկանում էր՝ լավ էր պաշտպանվում և արագ նետվում էր հարձակման: Այդ առումով մրցակիցը մեզանից լավն էր»:

«Մենք խոսել ենք պաշտպանությունում խաղի մասին և շարունակելու ենք խոսել, քանի որ դա կարևոր հարց է: Այս մրցաշրջանում մենք արդեն բազմիցս բախվել են արագ բողնված գոլի խնդրի հետ և երեք անգամ մենք կարողացել ենք քամբեք իրականացնել: Այսօր մենք նույնպես մոտ էինք, սակայն 1-3 հաշվի տարբերությունը շատ մեծ էր և երրորդ բաց թողնված գոլից հետո խաղն ավարտվեց»:

«Խոսելուն մեկնարկային կազմում չէր, քանի որ ես ցանկանում էի հավելյալ կիսապաշտպաններով ավելի շատ վերահսկել գնդակը: Բելինգեմի դիրքը հարձակման գծում չէր փոխվել, այլ փոխվել էր նրա դերը պաշտպանությունում: Բայց խնդիրը փխրուն պաշտպանության մեջ էր: Ընդամենը 46 րոպեում նրանք 3 գոլ խփեցին, այնքան, որքան մենք բաց էինք թողել ամբողջ նախորդ խաղերի ընթացքում: Մենք ոչ կոմպակտ գործեցինք և «Ատլետիկոն» օգտագործեց դա»:

«Ես չեմ տեսել չեղարկված գոլը, բայց ինձ ասացին, որ Ռյուդիգերը խաղից դուրս վիճակում էր»:

«Ատլետիկոյի» 3 գոլերն էլ միանման էին՝ ճեղքում եզրում, կենտրոնական պաշտպանները թերանում են և մենք բաց ենք թողնում»:

«Ատլետիկոն» լավագույն պաշտպանողական թիմերից է ոչ միայն ԻՍպանիայում: Նրանք կազմակերպված են, ուժեղ են մենապայքարներում և նրանց պաշտպանությունում ճեղքեր գտնելը հեշտ գործ չէ: Մենք դա փնտրում էինք տուգանային հրապարակից դուրս, բայց էֆեկտիվության պակաս էինք զգում: Բայց ես կարծում եմ, որ խնդիրը ոչ թե հարձակման, այլ պաշտպանության մեջ էր»:

«Կրոսի ու Մոդրիչի մեկնարկային կազմում գտնվե՞լը, ես փորձում էի ավելի շատ վերահսկել դաշտի միջին գիծը և Չուամենիին հանգստի հնարավորություն տալ, որը նախքան այդ շատ էր խաղացել՝ այդ թվում նաև հավաքականի կազմում»:

«Մոդրիչի փոխարինումը չպետք է կապել նրան անհաջողությունների մեջ մեղադրելու փորձ, դա անարդար կլիներ: Նա, ինչպես նաև նրա թիմակիցները, լավագույն հանդիպումը չանցկացրեցին: Ես որոշեցի Խոսելուին խաղադաշտ մտցնել, քանի որ մենք պարտվում էինք»:

«Սկսում ենք պատրաստվել հաջորդ խաղին: Այսօր մեզ մոտ ոչինչ չստացվեց մարտավարության պատճառով և մենք դա փոփոխության կենթարկենք: Սա մի պարտություն էր, որը հետագայում կարող է եզրահանգումներ անելու հիմք հանդիսանալ: Մենք վշտացած ենք և զայրացած, սակայն մինչև հիմա շատ լավ ենք աշխատել և շարունակելու ենք նույն ոգով»:

«Ես կարող եմ ավելի լավ աշխատել և եզրահանգումներ անել: Պարտության պատասխանատվությունն ամբողջությամբ իմ վրա է: Երբ թիմը չի անում այն, ինչ պարտավոր է, իմ պատասխանատվությունն է, սակայն ես վստահության պաշար ունեմ և չեմ անհանգստանում: Վաղ բաց թողնված գոլերն ու պարտությունն իմ մեղքն է»:


Ամենակարդացված