• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Միյատովիչ․ ««Ռեալում» անցկացրած 500 րոպեն համարժեք է ցանկացած այլ ակումբում անցկացրած 2000 րոպեին»

Հոդվածներ

Միյատովիչ․ ««Ռեալում» անցկացրած 500 րոպեն համարժեք է ցանկացած այլ ակումբում անցկացրած 2000 րոպեին»
30.12.2025
163 0

Պրեդրագ Միյատովիչը խոսել է Մադրիդի «Ռեալում» կիսապաշտպան Բրահիմ Դիասի ստացած քիչ խաղաժամանակի մասին։ 

«Նման ֆուտբոլիստի համար բնական է, որ ազգային հավաքականում ավելի կարևոր դեր ունի, քան ակումբում։

«Ռեալում» անցկացրած 500 րոպեն համարժեք է ցանկացած այլ ակումբում անցկացրած 2000 րոպեին։ «Ռեալում» խաղաժամանակը շատ ավելի արժեքավոր է, քան այլ թիմում հիմնական կազմում մշտական խաղացող լինելը։

Հավաքականը տարվա ընթացքում անցկացնում է մոտ 15 հանդիպում, իսկ ակումբը՝ շուրջ 60։ Սա պարզապես անհամեմատելի է։ Եթե նա հավաքականում խաղում է 90 րոպե, իսկ ակումբում՝ 30, ապա ո՞րն է խնդիրը։ Բոլորը ցանկանում են ավելի շատ խաղալ, սակայն ոչ բոլորն են կարողանում, և պետք է դա հասկանանք։

Շատ ֆուտբոլիստներ, որոնք իրենց ակումբներում կանոնավոր կերպով դուրս են գալիս հիմնական կազմում, առանց վարանելու կփոխանակվեին նրա հետ տեղերով։

«Ռեալ» հասնելը չափազանց դժվար է, իսկ հեռանալը՝ շատ հեշտ։ Սակայն դա գիտակցում ես միայն այն ժամանակ, երբ արդեն հեռացել ես»,– ասել է Պրեդրագ Միյատովիչը AS-ին տված հարցազրույցում։

Այս մրցաշրջանում կիսապաշտպանը Լա Լիգայում մեկ խաղում անցկացնում է միջինը 26 րոպե։ Նրա ակտիվում կա երկու գոլային փոխանցում՝ 12 հանդիպումներում։


Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված