Հոդվածներ

Անչելոտի. «Այժմ մենք ավելի լավ վիճակում ենք, քան մեկ տարի առաջ»
30.12.2022
1280 0

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին նոր տրանսֆերների կարիք չի տեսնում։ 

«Ուրախ ենք վերադարձի համար։ Բենզեման մեզ հետ է և նա շատ կարևոր ֆուտբոլիստ է մեզ համար։ 

Օրացույցը մեզանից շատ բան է պահանջում։ Իսպանիայի սուպերգավաթ, ԱԱԱ-ի գավաթ։ Մինչ գարուն մենք շատ խաղեր ունենք անցկացնելու։ 

Մենք կգնահատենք բոլոր ֆուտբոլիստների վիճակը առանձին։ Կհասկանանք, թե ում է հանգիստ պետք, և թե ում ավելի շատ աշխատանք։ 

Ինչ վերաբերում է տրանսֆերներին, ապա մեզ հիմա նոր ֆուտբոլիստներ պետք չեն։ Կարծում եմ, որ մենք այժմ ավելի լավ վիճակում ենք, քան մեկ տարի առաջ». նշել է Անչելոտին։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված