Հոդվածներ

«Ռեալի» փշոտ ճանապարհը Իսպանիայի գավաթում
25.12.2022
3164 0

Իսպանիայի գավաթում կայանալիք «Կասերենոյի» դեմ խաղը (04.01, 00:00 ԵԺ) «Ռեալին» կանգնացրել է դժվար խնդրի առաջ լոգիստիկայի առումով:

«Արքայական» ակումբը դիտարկում է Կասերես հասնելու մի քանի տարբերակ, քանի որ քաղաքում բացակայում է օդանավակայանը:

Առաջին տարբերակն ինքնաթիռով Բադահոս մեկնել է, իսկ այնտեղից ավտոբուսով՝ նախանշված վայր: Սա կխլի մոտ 3 ժամ: Երկրորդ տարբերակը ավտոբուսով նշված տարածությունը հաղթահարելն է, որը կտևի 3 ժամ 50 րոպե: Երրորդ տարբերակը գնացքով մեկնելն է՝ 4 ժամ 34 րոպե:

Ցանկացած պարագայում, ինչ տարբերակ էլ որ ընտրեն «սերուցքայինները», նրանք կբախվեն անսովոր զգացողության, քանի որ նախկինում ակումբը երբեք ցամաքային տեղաշարժի տարբերակներ չի դիտարկել անգամ հեռու արտագնա խաղերի ժամանակ:

Սա արվում է, որպեսզի նվազագույնին հասցվի ճանապարհին հատկացվող ժամանակն և հասցնել պատշաճ պատրաստվել խաղին:


Ամենակարդացված