• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Կրոսը մեկնաբանել է Գերմանիայի՝ ԱԱ 2022-ի խմբային փուլից դուրս մնալը

Հոդվածներ

Կրոսը մեկնաբանել է Գերմանիայի՝ ԱԱ 2022-ի խմբային փուլից դուրս մնալը
04.12.2022
1916 0

«Ռեալի» կիսապաշտպան Թոնի Կրոսը մեկնաբանել է Գերմանիայի՝ ԱԱ 2022-ի խմբային փուլից դուրս մնալը 

«Նման կազմով մենք պետք է փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր նվաճեինք։ Եթե մենք դուրս մնայինք պայքարից քառորդ եզրափակչում պարտվելով Բրազիլիային, այդ ժամանակ կարող էինք ասել, որ դա նորմալ է։ Նրանք համաշխարհային մակարդակի 8 ֆուտբոլիստներ ունեն, իսկ մենք միայն 4-ը։ 

Բայց չեք կարող համոզել, որ մենք ավելի ցածր մակարդակի վրա ենք, քան Ճապոնիան։  Գերմանիան իրավունք չունի երկու անգամ անընդմեջ դուրս մնալ ԱԱ-ի խմբային փուլից։ Կարծում եմ, որ խդնիրը ոչ թե ֆուտբոլիստների որակի մեջ է, այլ համառության և ավտոմատիզմի բացակայության։ 

Մենք ունենք ֆուտբոլիստներ, ովքեր թոփ մակարդակի վրա են հանդես գալիս և նրանք իսկական առաջատարներ են։  Կիմիխը, Մյուլերը, Նոյերը, Ռյուդիգերը. Նրանք կարող են թիմին իրենց հետևից տանել». նշել է Կրոսը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված