Հոդվածներ

Վան Դեյկը խորհուրդ է տվել Գակպոյին ընտրել «Ռեալը»
04.12.2022
1961 0

«Լիվերպուլի» և Նիդերլանդների հավաքականի պաշտպան Վիրջիլ Վան Դեյկը իր հայրենակից Կոդի Գակպոյին խորհուրդ է տվել տեղափոխվել «Ռեալ»։ 

«Ամենայն հարգանքով պետք է նշեմ, որ «Մանչեսթեր Յունայթեդը» և «Ռեալը» այժմ նույն մակարդակի վրա չեն գտնվում։ 

Կարծում եմ, որ Գակպոն արդեն պետք է մտածի իր ապագայի մասին և քայլ առաջ կատարի։ «Ռեալ» տեղափոխությունը այս ձմռանը կամ գալիք ամռանը իրատեսական է։ Գակպոն շատ տաղանդավոր է և դեռևս իր ողջ պոտենցիալը չի բացահայտել». նշել է Վան Դեյկը։ 

Նշվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» արդեն ձմռանը նախատեսում է թիմ հրավիրել Գակպոյին։ Օրերս տեղեկություններ տարածվեցին, որ «Ռեալը» ևս լրջորեն հետաքրքրված է երիտասարդ ֆուտբոլիստի ծառայություններով։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված