Հոդվածներ

Անչելոտի. «Ասենսիոն ինձ համար խաղի լավագույն ֆուտբոլիստն էր»
03.11.2022
3850 0

Կառլո Անչելոտիի մամուլի ասուլիսը «Ռեալ» - «Սելթիկ» խաղից հետո:

 «Մոդրիչի խա՞ղը: Սովորաբար երիտասարդներն են զարմացնում, բայց Լուկան՝ երբեք: Նա հիանալի է ղեկավարում գնդակն ու ժամանակը: Նրա խաղին հետևելն իսկական հաճույք է, նա անհավանական լավն է.

«Վալվերդեի գո՞լը: Ես չեմ հիշում, թե նա քանի գոլ է խփել: Նա տպավորիչ որակներ ունի ու դեռ շատ գոլ կխփի»:

«Այս մրցաշրջանում գոլ խփած ֆուտբոլիստների քանակը խոսում է այն մասին, որ յուրաքանչյուրն ունի ներդրում և լավ է գործում: Բայց ամեն առումով հնարավորություն ունենք ավելի լավը դառնալու: Կարիմի բացակայությունը նշանակում է, որ մյուսների վրա մեծ պատասխանատվություն է դրված»:

«Ասենսիոն ինձ համար խաղի լավագույն ֆուտբոլիստն էր: Նա վինգերի դեր էր տանում և կոմբինացիաներ խաղարկում Վալվերդեի ու Կարվախալի հետ: Նա սպասում էր իր հնարավորությունը և ցույց տվեց իր լավագույն որակները: Ես կասկածներ չունեի: Կարգավիճակիդ ռեակցիան կարող է լինել դրական կամ բացասական: Ասենսիոն բացասական արձագանքեց»:

«Չգիտեմ, թե որքան խաղաժամանակ կստանան Ռոդրիգոն ու Վինիսիուսն աշխարհի առաջնությանը, քանի որ ես չեմ որոշողը: Հստակ է, որ նրանք կարող են դառնալ գլխավոր հերոսները»:

«Չուամենին տենդինիտ ունի, որը նրան անհանգստացնում է վերջին օրերին: Հիմա նա ավելի լավ է զգում, և կարծում եմ, որ Բենզեմայի հետ կվերադառնա երկուշաբթի»:


Ամենակարդացված