• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անչելոտի. «Բենզեման ամենից շատ տպավորեց «Չելսիի» դեմ առաջին խաղի ընդմիջմանը»

Հոդվածներ

Անչելոտի. «Բենզեման ամենից շատ տպավորեց «Չելսիի» դեմ առաջին խաղի ընդմիջմանը»
18.10.2022
3047 0

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին գովեստի խոսքեր է ասել «Ոսկե գնդակի» նորընծա դափնեկիր Կարիմ Բենզեմայի հասցեին:

«Նախորդ մրցաշրջանում Բենզեման ամենից շատ տպավորեց «Չելսիի» դեմ առաջին խաղի ընդմիջմանը:

Նա դուբլ ձևակերպած, բայց զայրացած մտավ հանդերձարան, ու ասաց. «Լավ հնարավորություն կորցրեցի, բայց մի՛ անհանգստացեք, ես էլի գոլ կխփեմ»: Վերադառնալով խաղադաշտ՝ ճնշեց Մենդիին ու ձևակերպեց հեթ-տրիկ: Սա շատ բան է ասում Կարիմի բնավորության մասին: Բենզեման ֆուտբոլն է: Ցանկանում եմ, որ նա հաղթի նաև 2-րդ «Ոսկե գնդակը»,- իտալացի մասնագետին մեջբերում է AS-ը:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված