Հոդվածներ

Վարան. «Պետք է ավելի շատ ուղիներ գտնենք գոլեր խփելու համար»
26.04.2021
1792 0

«Բետիսի» հետ գոլազուրկ ոչ ոքիից հետո «Արքայական» ակումբի պաշտպան Ռաֆայել Վարանը նշել է, որ թիմը պետք է ավելի շատ աշխատի հարձակման գծում արդյունավետությունը բարձրացնելու վրա։ 

Ֆրանսիացին խոսել է նաև ՉԼ-ի կիսաեզրափակիչ փուլի «Չելսիի» դեմ սպասվող դիմակայության մասին։ 

«Մենք պետք է ավելի շատ ուղիներ գտնենք գոլեր խփելու համար։ Պետք է կարողանանք այնպես անել, որ մրցակիցները ավելի շատ տուժեն մեր գրոհների արդյունքում։ 

Այժմ մենք պետք է հավաքվենք ու կենտրոնանանք մնացած խաղերի վրա։ Սա մրցաշրջանի կարևորագույն հատվածն է, և հիմա ամեն դետալ կարող է ազդել վերջնական արդյունքի վրա։ 

Մենք կարող ենք անել ավելին և պետք է շատ աշխատենք դրա համար». ասել է Վարանը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված