Հոդվածներ

Մոդրիչ. «Բեյլը իրեն լավ էր զգում Անչելոտիի գլխավորությամբ»
12.06.2021
1602 0

Լուկա Մոդրիչը իր կարծիքն է հայտնել Գարեթ Բեյլի՝ Մադրիդի «Ռեալ» հնարավոր վերադարձի վերաբերյալ։ 

«Եթե Գարեթը բավարար մոտիվածված է և ցանկանում է խաղալ, ապա նա կարող է մեծ օգուտ բերել «Ռեալին»։ Նա հիանալի ֆուտբոլիստ է և Անչելոտիի գլխավորությամբ նա իրեն լավ էր զգում». նշել է Մոդրիչը։

Խորվաթ ֆուտբոլիստը խոսել է նաև Կարլո Անչելոտիի վերադարձի մասին։ 

«Անհամբերությամբ սպասում եմ Անչելոտիի գլխավորությամբ նորից աշխատելուն։ Նա լավ մարդ ու լավ մարզիչ է։ Երբ նա հեռացավ, մենք շարունակեցինք պահպանել շփումը։ Դժվար է նրան որևէ մեկի հետ համեմատելը, բայց կարող եմ ասել, որ կարևոր դեր է ունեցել իմ կարիերայում». ասել է Մոդրիչը։

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված