Հոդվածներ

Անչելոտի. «Ռեալը» պետք է հաղթի ամեն խաղում նաև առանց Բենզեմայի»
19.09.2022
1808 0

Իսպանիայի առաջնության 6-րդ տուրում Մադրիդի «Ռեալն» արտագնա խաղում 2-1 հաշվով հաղթեց «Ատլետիկոյին»։

«Արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետխաղային մամուլի ասուլիսից հատվածներ։

«Ռեալը» պետք է հաղթի ամեն խաղում նաև առանց Բենզեմայի։ Սա ակումբի չափանիշն է։ Մենք կարողացանք «Ատլետիկոյի» դեմ խաղում որակյալ փոխարինել Կարիմին։ Ռոդրիգոն շատ գեղեցիկ գոլ խփեց»։

«Վալվերդեն ու Ռոդրիգոն յուրահատուկ ֆուտբոլիստներ են։ Առաջինը ժամանակակից ֆուտբոլիստի օրինակ է՝ տեխնիկա ու ֆիզիկական տվյալներ։ Մենք հիացած ենք նրանց ելույթներից»։

«Ես երջանիկ եմ ու հպարտ, որ «Ռեալի» գլխավոր մարզիչն եմ»:

«Սիմեոնեի խոսքերը պաշտպանությունում իմ սաների գործողությունների վերաբերյա՞լ։ Որպես հաճոյախոսություն է հնչում, շնորհակալ եմ։ Մենք նման մարտավարություն ընտրել էինք, որ չթողնեինք Գրիզմանն ու Ֆելիշն իրենց ֆուտբոլը խաղալ»։

«Վինիսիուսի տաղանդն իրեն օգնում է գոլեր խփել ու խաղեր հաղթել։ «Ատլետիկոյի» դարպասն ուղարկած գնդակը նաև Վինիիի օգնության շնորհիվ էր»։

«Մենդին փոխարինվեց, քանի որ դեղին քարտ ուներ, այդ պատճառով էլ խաղադաշտ մտավ Ռյուդիգերը։ Ես չէի ցանկանում, որ մենք 10 հոգով մնանք»։

«Ռասիստական գոչյունները երբեք չեն խանգարել ու չենք խանգարի մեզ խաղեր հաղթել»։


Ամենակարդացված