Հոդվածներ

Վիճակագրական տվյալներ՝ «Ատլետիկո» - «Ռեալ» խաղից հետո
19.09.2022
1677 0

Իսպանիայի առաջնության 6-րդ տուրում Մադրիդի «Ռեալն» արտագնա խաղում 2-1 հաշվով հաղթեց «Ատլետիկոյին»։

1. «Ռեալն» իր 120-ամյա պատմության մեջ երրորդ անգամ մրցաշրջանը սկսում է 9 անընդմեջ հաղթանակով։ Վերջին երկու անգամը գրանցվել էին Մունյոսի գլխավորությամբ՝ 61/61 և 68/69 մրցաշրջաններում։

2. Վալվերդեն բոլոր մրցաշարերում մասնակցել է «Ռեալի» վերջին 10 գոլերից 7-ին (4 գոլ, 3 գոլային փոխանցում): Այս արդյունավետությունն այնքան է, որքան նրա մասնակցությամբ վերջին 87 խաղում։

3. Վալվերդեն «Ռեալի» կազմում առաջին անգամ 3 անընդմեջ խաղում գոլ խփեց։ Թիմը հաղթել է բոլոր այն հանդիպումներում, որում «Արծիվը» գոլ է խփել։

4. Մոդրիչը «Ռեալի» կազմում Լա լիգայի 300-րդ խաղին մասնակցեց։

5. Չուամենին դարձավ «Ռեալի» երկրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը (22 տարեկան, 234 օրական), որը գոլային փոխանցում կատարեց մադրիդյան դերբիում։ Դերբիի ամենաերիտասարդ ասիստենտը Բենզեման է՝ 21 տարեկան, 323 օրական։


Ամենակարդացված