Հոդվածներ

Սեպտեմբերի 19-ը՝ «Ռեալի» պատմության մեջ
19.09.2022
1249 0

Ուշագրավ իրադարձություններ, որոնք «Ռեալի» պատմության մեջ տեղի են ունեցել սեպտեմբերի 19-ին։

• 1954

68 տարի առաջ Մադրիդի «Ռեալը» արտագնա խաղում 3-1 հաշվով հաղթեց «Ռեալ Սոսյեդադին»՝ Ռիալի, Դի Ստեֆանոյի ու Մատեոսի գոլերի շնորհիվ։ «Արքայական» ակումբի լեգենդար պաշտպան Մարկիտոսը նորամուտը նշեց խաղում։

• 1984

38 տարի առաջ ՈՒԵՖԱ-ի գավաթի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 5-0 հաշվով ջախջախեց «Ինսբրուխին»։ Գոլեր խփեցին Միչելը (2), Խուանիտոն ու Բուտրագենյոն։

• 2018

4 տարի առաջ Մադրիդի «Ռեալն» իր լավագույն հանդիպումն անցկացրեց Լոպետեգիի գլխավորությամբ։ «Սերուցքայինները» 3-0 հաշվով տանը հաղթեցին «Ռոմային»՝ Իսկայի, Գարեթ Բեյլի ու Մարիանոյի գոլերի շնորհիվ։


Ամենակարդացված