Հոդվածներ

Լուկաս Վասկեսը շարունակում է տպավորել մարզումների ընթացքում
20.07.2021
2143 0

Ծնկի վնասվածքից մոտ 100 օր անց Լուկաս Վասկեսը վերադարձել է թիմի մարզումներին։

«Ռայո Վալեկանոյի» դեմ կիրակի օրը կայացած խաղին մասնակցություն է ունեցել նաև Վասկեսը։ Այդ խաղի ընթացքում Անչելոտին փորձարկել է նրան տարբեր դիրքերում։ 

Երկուշաբթի օրը կայացած մարզման ընթացքում Լուկասը տպավորել է իր ունակություններով։ 

Յուրաքանյուր մարզչի օրոք Վասկեսը ստիպել է ընդունել, որ իրեն միշտ թերագնահատել են և նա արժանի է ավելիին։ 

Թե՛ Զիդանի, և թե՛ Անչելոտիի երկու պաշտոնավարումների ընթացքում Վասկեսը եղել է կարևոր ֆուտբոլիստ Մադրիդի «Ռեալի» համար։ 

Նա նոր պայմանագիր կնքեց «Սերուցքայինների» հետ, և այժմ Վասկեսի գլխավոր նպատակն է շարունակել մնալ կարևոր ֆուտբոլիստ Մադրիդի «Ռեալի» համար։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված