Հոդվածներ

Տուխելը կարող է փոխարինել Անչելոտիին «Ռեալում»
14.09.2022
1234 0

Բրիտանական The Athletic պարբերականի փոխանցմամբ, Թոմաս Տուխելը իր մարզչական կարիերան կարող է շարունակել Լա Լիգայում։  Նշվում է, որ եթե Կարլո Անչելոտին ամռանը որոշի հեռանալ «Ռեալից», ապա Տուխելը կարող է փոխարինել նրան։ 

Այն փաստը, որ գերմանացի մասնագետը ամբողջովին Անչելոտիի հակապատկերն է, նրա տարբերակը դարձնում է շատ հավանական։ 

49-ամյա մարզիչը օրերս հեռացվեց «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնից և առայժմ իր համար նոր աշխատատեղ չի գտել։ 2020/2021 մրցաշրջանում Տուխելը «Ազնվականների» ղեկին դարձել է ՉԼ-ի հաղթող։ 

Ներկա պահին «Սերուցքայինները» որևէ մտադրություն չունեն Կարլո Անչելոտիի հետ աշխատանքը դադարեցնելու։ Մասնագետի գործող պայմանագիրը նախատեսված է մինչ 2024 թվականը, և «Ռեալում» դեմ չեն նաև այն երկարաձգել։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված