Հոդվածներ

«Ռեալն» ընդդեմ «Լայպցիգի». Ի՞նչ իրավիճակ է մրցակցի մոտ
13.09.2022
1539 0

Չորեքշաբթի՝ սեպտեմբերի 14-ին, Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ հանդիպումը կանցկացնի։ Գործող գավաթակրի մրցակիցը «Լայպցիգն» է։ Ի՞նչ վիճակում է մրցակիցը մոտենում այս խաղին։

Իրավիճակը «Լայպցիգում»

Խմբային փուլի առաջին տուրում «Լայպցիգը» պարտվեց «Շախտյորին», ինչը Դոմենիկո Տեդեսկոյին աշխատանք արժեցավ։ Նախորդ շաբաթ նրան փոխարինեց Մարկո Ռոզեն, որը միանգամից սկսեց փոխել թիմը։ «Ռեդ Բուլի» տնային մարզադաշտում «ցլերը» Բունդեսլիգայի շրջանակում կարողացան 3-0 հաշվով հաղթել «Բորուսիային»։

Հարձակվողներից խաղադաշտում էին Վերները և Բունդեսլիգայի 2021/22 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ Քրիստոֆեր Նկունկուն, բայց գոլեր խփեցին բոլորին այլ հերոսներ՝ Վիլի Օրբանը, Դոմինիկ Սոբոսլյային ու Ամադու Այդարան։ 

Ռոզեն խաղում էր 4 պաշտպանով, բայց, հավանական է, նա ցանկանում է որքան հնարավոր է շուտ վերադառնալ Օրբան - Սիմական - Դիալո հայտնի եռյակին։

Ամենայն հավանականությամբ, մեկնարկային կազմում կլինեն Սոբոսլային ու փլեյմեյքերի դերը կստանձնի Էմիլ Ֆորսբերգը, որը կփոխարինի բացակայող Դանի Օլմոյին։ Անդրե Սիլվան կենտրոնական հարձակվողի գլխավոր այլընտրանքն է։

Ի՞նչ կա Մադրիդում

Եվրոպայի արքաները Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում խոշոր՝ 3-0 հաշվով հաղթեցին «Սելթիկին»՝ գոլերը խփելով 21 րոպեում։ Մադրիդյան ակումբը հաղթել է մրցաշրջանի բոլոր 7 խաղերում՝ ներառյալ «Մալյորկայի» դեմ վերջին խաղը (4-1): Թիմին չի կարողանա օգնել Կարիմ Բենզեման։

Հետաքրքիր է, որ «Ռեալի» 4 պաշտպաններից 3-ը Բունդեսլիգայի հետ կապվող անցյալ ունեն։ Դանի Կարվախալը խաղացել է «Բայերում», Անտոնիո Ռյուդիգերը՝ «Շտուտգարտում», Դավիդ Ալաբան ու Թոնի Կրոսը՝ «Բավարիայում»։ Վերջինը, իհարկե, իր առաջին քայլերն արել է «Բայերում»։

Կառլո Անչելոտին աշխատել է «Բավարիայում», այդ պատճառով էլ կարող լավ ծանոթ լինել «Լայպցիգի» խաղաոճին։

Վիճակագրություն

Նախորդ մրցաշրջանի քառորդ եզրափակիչում Տիմո Վերները, խաղալով «Չելսիի» կազմում, գրավեց «Ռեալի» դարպասը։

Չեմպիոնների լիգայի վերջին 3 արտագնա խաղերում Նկունկուն խփել է 5 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։ Միայն Բենզեման ու Ալերը (8-ական) և Սալահն են (7) ավելի շատ խփել արտագնա խաղերում։

Անդրե Սիլվան երկու անգամ գրավել է «Ռեալի» դարպասը 2018 թվականի սեպտեմբերին, երբ խաղում էր «Սևիլիայում»։

«Լայպցիգը» չի պարտվել իսպանական ակումբներին։ 2019/2020 մրցաշրջանի քառորդ եզրափակիչում թիմին զիջել էր «Ատլետիկոն» (2-1): Նախորդ մրցաշրջանում պարտվել էր նաև «Ռեալ Սոսիեդադը», սակայն Եվրոպա լիգայում։

«Ռեալը» վերջին 18 եվրագավաթային տնային խաղից միայն 9-ում է հաղթել։ Եվս 3 ոչ-ոքի ու 6 պարտություն։

Հավանական կազմեր

«Ռեալ Մադրիդ». Կուրտուա, Կարվախալ, Ռյուդիգեր, Ալաբա, Մենդի, Մոդրիչ, Չուամենի, Վալվերդե, Ռոդրիգո, Վինիսիուս։

Վնասվածքներ. Բենզեմա, Միլիտաո, Օդրիոսոլա

«Լայպցիգ». Գուլաչի, Սիմական, Օբրան, Դիալո, Հենրիկս, Լայմեր, Կամպլ, Ռաում, Սոբոսլայի, Նկունկու, Վերներ։

Վնասվածքներ. Կլոստերման, Օլմո, Պոուլսեն։


Ամենակարդացված