Հոդվածներ

Զիդան. «Ոչ մի կասկած չունեմ Ազարի հնարավորությունների վրա»
20.01.2021
1912 0

Զինեդին Զիդանը շարունակում է հավատալ ու վստահել Էդեն Ազարին, չնայած այն բանին, որ բելգիացին դեռևս չի ցուցադրում իր լավագույն խաղը։

Ֆրանսիացի մասնագետը «Ալկոյանոյի» դեմ գավաթային խաղից առաջ նշել է, որ Ազարը ժամանակի ընթացքում կտա բոլոր քննադատությունների պատասխանները։ 

«Ազարի համար ադապտացիայի գործընթացը բարդ ու երկար տևեց։ Ոչ մի կասկած չունեմ նրա հնարավորությունների վրա։ Ազարը պետք է ընդունի քննադատությունները։ Նա գլուխ ունի ուեսերի վերևում և ժամանակի ընթացքում կտա այդ քննադատությունների պատասխանները։

Նա շատ լավ է մարզվում, և շուտով բոլորը կտեսնեն նրա վերադարձը». ասել է Զիդանը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված