• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անչելոտի. «Ռոդրիգոն ավարտել է իր դասընթացը և այժմ կարող է լուծել ցանկացած հարց»

Հոդվածներ

Անչելոտի. «Ռոդրիգոն ավարտել է իր դասընթացը և այժմ կարող է լուծել ցանկացած հարց»
05.09.2022
2626 0

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին անդրադարձել է Ռոդրիգոյի խաղին և նշել, որ բրազիլացու մոտ մեծ առաջընթաց է նկատում։ 

«Ռոդրիգոն յուրահատուկ հարձակվող է, քանի որ կարող է խաղալ ցանկացած դիրքում։ Նա արագ է, արդյունավետ մեկը մեկի դեմ պայքարում, ինչպես նաև բավական լավ է գործում գնդակի հետ։ 

Ռոդրիոգն ավարտել է իր դասընթացը։ Այժմ նա «Ռեալի» ֆուտբոլիստ է՝ բոլոր հարցերն ու նպատակները լուծելու համար». նշել է իտալացի մասնագետը։

Հիշեցնենք, որ «Բետիսի» դեմ խաղում Անչելոտին հենց նրան էր մեկնարկային րոպեներից դուրս բերել խաղադաշտ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված