• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալի» 7 ֆուտբոլիստներ, որոնց պայմանագրերի ժամկետը ավարտվում է 2023-ին

Հոդվածներ

«Ռեալի» 7 ֆուտբոլիստներ, որոնց պայմանագրերի ժամկետը ավարտվում է 2023-ին
05.09.2022
2939 0

«Ռեալի» երեք ֆուտբոլիստներ այս ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ազատ գործակալի կարգավիճակով հեռացան թիմից, և ևս 7-ը կարող են հետևել նրանց արդեն հաջորդ ամռանը։ 

Բենզեմայի, Կրոսի, Մոդրիչի, Նաչոյի, Մարիանոյի, Ասենսիոյի և Սեբալյոսի գործող պայմանագրերի ժամկետը ավարտվում է 2023-ի ամռանը։

Նշվում է, որ «Սերուցքայինները» մտադիր են նոր պայմանագրեր կնքել Բենզեմայի, Նաչոյի և Սեբալյոսի հետ, իսկ Մոդրիչի ապագան կախված է լինելու նրա ելույթներից։

Ինչ վերաբերում է Թոնի Կրոսին, ապա վերջինս առայժմ չի ցանկանում շտապել ու իր ապագայի վերաբերյալ որոշում կկայացնի միայն մրցաշրջանի ավարտին։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված