Հոդվածներ

Կիլիան Մբապեի փառասեր ցանկությունը
22.02.2024
3197 0

ՊՍԺ–ի հարձակվող Կիլիան Մբապեն ցանկանում է, որ «Ռեալն» իր շնորհանդեսը կազմակերպի Կրիշտիանու Ռոնալդուի պես։

Նախորդ շաբաթ հարձակվողը հայտնել էր ՊՍԺ–ի նախագահին, որ ցանկանում է ազատ գործակալի կարգավիճակով հեռանալ ակումբից։ Դեռ պաշտոնական հայտարարություն չկա, սակայն Մբապեն մոտ է «Ռեալ» տեղափոխությանը։

Լրագրող Էդու Ագիրեի հաղորդմամբ՝ Կիլիանը ցանկանում է, որ «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեուում» իրեն ներկայացնի Եվրո–2024–ի մեկնարկից առաջ, այսինքն հունիսի 14–ին և դա կազմակերպի մեծ շուքով։ 

Հիշեցնենք, որ 2009 թվականին Ռոնալդուն «Սանտիագո Բեռնաբեուում» ներկայացվեց 85 հազար երկրպագուների առաջ։


Ամենակարդացված