Հոդվածներ

«Ռեալը» պատրաստ է 70 մլն եվրոյի դիմաց բաց թողնել Կազեմիրոյին
18.08.2022
2532 0

Հայտնի է դարձել, թե որքան գումարի դիմաց է Մադրիդի «Ռեալը» պատրաստ հրաժարվել Կարլոս Կազեմիրոյի ծառայություններից։ 

El Confidencia-ի փոխանցմամբ, «Արքայական» ակումբում գնահատում են բրազիլացուն, սակայն պատրաստ են նստել բանակցությունների սեղանի շուրջ, եթե «Մանչեսթեր Յունայթեդը» 70 մլն եվրո վճարի նրա տրանսֆերային իրավունքների դիմաց։ 

«Ռեալում» առաջի հերթին հաշվի են առնում Կազեմիրոյի տարիքը։ Վերջինս շուտով կդառնա 31 տարեկան։ Բացի այդ ակումբը այս ամռանը մոտ 100 մլն եվրոյի դիմաց ձեռք բերեց Օրելիեն Չուամենիի տրանսֆերային իրավունքները։

«Մանչեսթեր Յունայթեդը» իր հերթին շատ կարևոր է համարում Կազեմիրոյի ձեռքբերումը և պատրաստ է երկու անգամ ավելացնել նրա աշխատավարձը։ Այժմ բրազիլացին «Ռեալում» ստանում է տարեկան 7 մլն եվրո։ 

Ֆուտբոլիստը «Ռեալի» կազմում հանդես է գալիս 2013 թվականից։ Այդ ընթացքում նա հասցրել է թիմի հետ 5 անգամ նվաճել ՉԼ-ի գավաթը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված