• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալը» ձեռք կբերի «Բարսելոնայի» նախկին սանի տրանսֆերային իրավունքները

Հոդվածներ

«Ռեալը» ձեռք կբերի «Բարսելոնայի» նախկին սանի տրանսֆերային իրավունքները
12.08.2022
2193 0

«Ռեալը» մտադիր է իրականացնել «Բայերի» 17-ամյա հարձակվող Իկեր Բրավոյի տրանսֆերը։ 

Ժերար Ռոմերոյի փոխանցմամբ, թիմերը այսօր համաձայնության են հասել այդ տրանսֆերի շուրջ։ 

Բրավոն «Բայերի» շարքերը համալրել է նախորդ ամռանը։ Մինչ այդ նա հանդես է եկել «Բարսելոնայի» ակադեմիայում, որտեղ իր նորամուտը նշել է 5 տարեկանում։ 

Հարձակվողը հիմնականում խաղացել է «Բայերի» երկրորդ թիմում, սակայն նախորդ մրցաշրջանում նաև նշել է իր նորամուտը հիմնական թիմի կազմում։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված