Հոդվածներ

Բենզեման կարող է բաց թողնել «Օսասունայի» դեմ խաղը
17.02.2023
1605 0

Իսպանական Marca-ի փոխանցմամբ, Կարիմ Բենզեման թիմի հետ չի մեկնի Պամպլոնա, որտեղ «Ռեալը» Լա Լիգայի շրջանակում մրցելու է «Օսասունայի» հետ։

«Էլչեի» դեմ կայացած խաղում ֆրանսիացին հարված է ստացել և այժմ որոշակի անհարմարություններ ունի։ Լուրջ որևէ բան չկա, սակայն «Արքայական» ակումբում չեն ցանկանում ռիսկի դիմել «Լիվերպուլի» դեմ կայանալիք խաղից առաջ։ 

Ըստ պարբերականի, Կրոսի մասնակցությունը այդ հանդիպմանը ևս հարցականի տակ է։ 

Բայց կան նաև լավ նորություններ։ Կարլո Անչելոտին առաջիկա խաղում կարող է հույս դնել Վինիսիուսի և Կուրտուայի վրա։ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված