• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Կուրտուա. «Մինչև հիմա չեմ կարողանում գիտակցել, թե ինչ հաջողության ենք մենք հասել»

Հոդվածներ

Կուրտուա. «Մինչև հիմա չեմ կարողանում գիտակցել, թե ինչ հաջողության ենք մենք հասել»
12.07.2022
2554 0

Տիբո Կուրտուան արդեն վերադարձել է հանգստից և վերսկսել մարզումները Մադրիդի «Ռեալի» կազմում, սակայն նա դեռևս չի գիտակցում այն, թե ինչի են նրանք հասել նախորդ մրցաշրջանում։ 

Հանգստի մասին։ 

«Ես բավարար ժամանակ եմ ունեցել թուլանալու և մտքերս մաքրելու համար։ Մրցաշրջանի ընթացքում ես միայն մտածում եմ հաջորդ հանդիպման մասին, ուստի սա լավ հնարավորություն էր ընտանիքիս հետ ժամանակ անցկացնելու համար։  Առաջին երեք շաբաթների ընթացքում ես չեմ մարզվել, որպեսզի մարմինս փոքր ինչ հանգստանա։ Դրանից հետո սկսել եմ մարզվել մարզասրահում ու խոտածածկի վրա։ Ամբողջովին վերականգնվել եմ վնասվածքից և պատրաստ եմ մինչմրցաշրջանային հատվածին։ 

Նախորդ մրցաշրջանի մասին։ 

«ՉԼ-ն հաղթելուց հետո ես շատ շնորհավորանքներ եմ ստացել։  Շատ երջանիկ եմ, բայց մինչև հիմա չեմ կարողանում գիտակցել, թե ինչ հաջողության ենք մենք հասել։  «Լիվերպուլի» դեմ եզրափակիչը անկասկած իմ կարիերայի լավագույն պահն է եղել։ Շնորհակալություն եմ հայտնում երկրպագուներին, քանի որ նրանց աջակցությունը մեծապես նպաստել է մեր հաջողություններին։ Երբեն ֆուտբոլիստները մոռանում են այդ մասին։ Աշխարհի լավագույն ակումբի կազմում ՉԼ-ն հաղթելը մեծ պատիվ է։ Երազանքները իրականություն դարձան։ 

Նոր նպատակների մասին։ 

«Անհամբերությամբ եմ սպասում նոր մրցաշրջանին։  «Ռեալը» պետք է ցույց տա իր հնարավորությունների առավելագույնը։ Ամեն ինչ սկսվելու է Սուպերգավաթի խաղով, իսկ Աշխարհի առաջնությունը մրցաշրջանը էլ ավելի լարված է դարձնելու». նշել է Կուրտուան։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված