Հոդվածներ

Դավիդե Անչելոտի. «Վինիսիուսը հիանալի մարզավիճակով է վերադարձել»
12.07.2022
2222 0

El Larguero-ի հետ զրույցի ընթացքում «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի որդին Դավիդեն, ով նաև նրա օգնականն է, խոսել է թիմի ֆիզիկական վիճակի մասին։ 

«Թիմին հանդիպումներն են սպասվում Լա Լիգայում և սուպերգավաթում։ Ես գոհ եմ ֆուտբոլիստների ֆիզիկական վիճակից։ Այժմ ֆուտբոլում ամեն բան այլ է։ Ֆուտբոլիստների մեծ մասը արձակուրդների ընթացքում աշխատում են անհատական մարզիչների հետ։  Վինիսիուսը վերադարձել է հիանալի մարզավիճակով։ Նա պատրաստ է մրցաշրջանի մեկնարկին։ 

Մենք շատ լավ հասկանում ենք, թե որտեղ ենք գտնվում և թե որ ակումբի գերբն ենք պաշտպանում։ Դա նշանակում է, որ պետք է պայքարենք բոլոր հնարավոր տիտղոսները նվաճելու համար։ Այս մրցաշրջանը էլ ավելի բարդ է լինելու, քանի որ աշնանը տեղի է ունենալու նաև Աշխարհի առաջնությունը». նշել է Դավիդեն։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված