Հոդվածներ

Մայորալը նշել է, թե որն է եղել «Ռեալից» հեռանալու դրդապատճառը
05.08.2022
2691 0

Բորխա Մայորալը, ով օրերս հեռացավ Մադրիդի «Ռեալից», մեկնաբանել է իր տեղափոխությունը և նշել դրա գլխավոր դրդապատճառը։

«Ես ցանկանում էի առաջատարի դերում լինել։ Կարծում եմ, որ այստեղ ավելի շատ կարող եմ խաղալ։ «Ռեալում» ես լինելու էի Բենզեմայի փոխարինողը։ Այնտեղ ես քիչ էի խաղաժամանակ ստանալու։ Ինձ ստաբիլություն էր անհրաժեշտ». նշել է հարձակվողը։ 

«Սերուցքայինները» Մայորալի տրանսֆերի արդյունքում 10 մլն եվրո վաստակեցին։ 

Այժմ Բենզեմային փոխարինողի դերում միայն Մարիանո Դիասն է, սակայն Կարլո Անչելոտին հույսեր չի կապում վերջինիս հետ և մտադիր է կեղծ 9 համարի դիրքում օգտագործել Էդեն Ազարին և Մարկո Ասենսիոյին։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված