• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Մոդրիչ. «Բենզեման ստիպեց իր քննադատներին սիրել իրեն. Նա արժանի է ոսկե գնդակին»

Հոդվածներ

Մոդրիչ. «Բենզեման ստիպեց իր քննադատներին սիրել իրեն. Նա արժանի է ոսկե գնդակին»
04.07.2022
2269 0

Լուկա Մոդրիչը անդրադարձ է կատարել Կարիմ Բենզեմայի ելույթներին։ 

«Բենզեման, դա Բենզեման է։ Նա և՛ 9 համար է, և՛ 10։ Ուժի և տաղանդի համադրում։ Այն մեծագույն ֆուտբոլիստներից մեկը, ում հետ ինձ բախտ է վիճակվել խաղալ։ Իհարկե, նա արժանի է ոսկե գնդակին, քանի որ այս մրցաշրջանը յուրահատուկ էր նրա համար։ Իմ կարծիքով, նա դեռ մի քանի տարի առաջ արժանի է եղել ստանալ այդ մրցանակը։  Առաջին իսկ մարզումներից ես հասկացել եմ, որ նա լավագույն ֆուտբոլիստն է, ում հետ ես կցանկանայի խաղալ։ 

Երբ սկսեցի նրան ավելի լավ ճանաչել, ինձ համար նա ավելի թանկ դարձավ։ Նա արժանի է եղել այն ամենին, ինչ տեղի է ունեցել նրա հետ այս տարիների ընթացքում։ 

Երբ նրան քննադատում էին, նա չհանձնվեց ու ստիպեց այդ մարդկանց սիրել իրեն։  Այժմ այդ քննադատները երկրպագուն են նրան։ 

Արդեն 10 տարի է, մենք միմյանց հետ կիսում ենք հանդերձարանը։ Մենք ջերմ հարաբերություններ ենք ունեցել առաջին իսկ օրվանից։ Դա փոխադարձ հարգանքի արդյունքն է». նշել է Մոդրիչը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված