• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Մոդրիչ. «ՉԼ-ի 14-րդ գավաթը նվաճելուց հետո ինքներս մեզ ասացինք, որ վաղն սկսելու ենք աշխատել 15-րդի համար»

Հոդվածներ

Մոդրիչ. «ՉԼ-ի 14-րդ գավաթը նվաճելուց հետո ինքներս մեզ ասացինք, որ վաղն սկսելու ենք աշխատել 15-րդի համար»
03.07.2022
3456 0

«Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը խոսել է նվաճած տիտղոսների ու թիմային նպատակսլացության մասին:

«Յուրաքանչյուր տիտղոսից հետո դու ցանկանում ես նվաճել հաջորդը: Այդ զգացողությունն այնքան հաճելի է, որ սկսում ես մոտիվացվել ու ավելի քրտնաջան աշխատել:

Չեմպիոնների լիգայի 14-րդ գավաթը նվաճելուց հետո ինքներս մեզ ասացինք, որ վաղն սկսելու ենք աշխատել 15-րդի համար»,- խորվաթ խաղացողի խոսքերը փոխանցում է  Sportske Novosti-ն:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված