Հոդվածներ

«Միլանը» ցանկանում է ձեռք բերել Մարկո Ասենսիոյին
13.06.2022
1804 0

Մարկո Ասենսիոն կարող է կարիերան շարունակել «Միլանի» կազմում։ 

Corriere dello Sport-ի փոխանցմամբ, Պաոլո Մալդինին զանգահարել է Անչելոտիին և հարցրել, թե արյո՞ք նա դեմ է այդ տեղափոխությանը։ 

Նշվում է, որ Կարլոն դեմ չի եղել։ Այդ դիրքում նա ունի Ռոդրիգոյին։ Բացի այդ այնտեղ կարող է խաղալ նաև Վալվերդեն։ 

«Ռեալը» ցանկանում էր երկարաձգել 26-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը, սակայն կողմերը համաձայնության հասնել չկարողացան։ Հաջորդ տարի Ասենսիոյի պայմանագրի ժամկետը ավարտվում է, և որպեսզի նրան անվճար բաց չթողնեն, «Սերուցքայինները» կարող են այս տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառել նրա տրանսֆերային իրավունքները։ 

Ակումբում գիտեն, որ այդ տրանսֆերը ամենաշատը կարող է մոը 30-35 մլն եվրո բերել։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալը», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Յուվենթուսը»։

2021/22 մրցաշրջանում Ասենսիոն «Ռեալի» կազմում մասնակցել է 31 հանդիպման՝ դառնալով 10 գոլի հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված