Հոդվածներ

GOAL Brasil. Անչելոտին խոսել է Ժեզուսի հետ
08.06.2022
2089 0

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մտադիր է հրավիրել «Սիթիի» հարձակվող Գաբրիել Ժեզուսին:

Ինչպես հաղորդում է GOAL Brasil-ը, իտալացին խոսել է բրազիլացու հետ և տեղեկացրել, որ հետաքրքրված է նրա տեղափոխությամբ:

Ավելի վաղ նշվում էր, որ ֆուտբոլիստը ցանկանում է շատ խաղաժամանակ ստանալ և մտադիր չէ ելույթները շարունակել ԱՊԼ-ի չեմպիոնի կազմում:

2021/22 մրցաշրջանում Ժեզուսն անցկացրել է 41 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 12 ասիստի հեղինակ:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված