Հոդվածներ

Գաբրիել Ժեզուս. «Մանչեսթեր Սիթին հավատում է իր ուժերին»
26.04.2022
1431 0

Մադրիդի «Ռեալի» դեմ կայանալիք խաղից առաջ «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Գաբրիել Ժեզուսը կիսվել է դիմակայության վերաբերյալ իր կարծիքով։ 

«Չելսիի» և «ՊՍԺ»-ի դեմ խաղերում «Ռեալը» քամբեք իրագործեց, և կարող եմ ասել, որ դա անհնար է կանգնեցնելը։ Նրանք ունեն մի շարք փորձառու ֆուտբոլիստներ, ովքեր կարող են մեկ ակնթարթում փոխել խաղի ընթացքը։ Դա շատ կարևոր է։ 

Բայց մենք հավատում ենք մեր ուժերին։ Նախորդ մրցաշրջանում մենք հասանք մինչ եզրափակիչ, սակայն ցավոք սրտի չկարողացանք հաղթել այն։  

2020 թվականին մենք «Սանտիագո Բեռնաբեուում» բավական լավ ֆուտբոլ են խաղացել։ Այդ խաղում մենք հաղթանակ տարանք, բայց պետք է նշեմ, որ այն շատ բարդ տրվեց մեզ։ 

Այժմ ամեն բան այլ է լինելու, քանի որ ֆուտբոլւստները տարբեր են։ Հիմա նրանք ունեն Վինիսիուս, ով ավելի ուժեղ է դարձել այս ընթացքում։ 

Ես նրա մեծ երկրպագուն եմ ու ցանկանում եմ, որ ապագայում նա շատ մեծ հաջողությունների հասնի։ Լավագույնն եմ մաղթում նրան, բայց ոչ իմ դեմ». նշել է Ժեզուսը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված