• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Խամես. «Մոտ էի «Ատլետիկո» տեղափոխությանը, սակայն վերջին պահին «Ռեալը» թույլ չտվեց հեռանալ»

Հոդվածներ

Խամես. «Մոտ էի «Ատլետիկո» տեղափոխությանը, սակայն վերջին պահին «Ռեալը» թույլ չտվեց հեռանալ»
02.03.2022
1944 0

«Ալ Ռայանի» կիսապաշտան Խամես Ռոդրիգեսը խոստովանել է, որ մոտ է եղել «Ատլետիկո» տեղափոխությանը:

«Ամեն ինչ պատրաստ էր «Ատլետիկո» տեղափոխությանս համար: Ընտրել էի այդ թիմը, որպեսզի ընտանիքս հետս լինի: Գործարքը կայացած էի համարում, սակայն ամեն ինչ խափանվեց, քանի որ «Ռեալը» թույլ չտվեց հեռանալ»,- կոլումբիացու խոսքը փոխանցում է Ֆաբրիցիո Ռոմանոն:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա սեպտեմբերին Խամեսը 3 տարվա պայմանագիր էր կնքել քաթարական ակումբի հետ:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված