Հոդվածներ

«Ռեալին» մեկ քայլ է բաժանում Լա Լիգայում չեմպիոնությունից
25.04.2022
2928 0

Երեկ «Բարսելոնան» հերթական պարտությունը կրեց Լա Լիգայում՝ սեփական հարկի տակ 0-1 հաշվով զիջելով «Ռայո Վալեկանոյին»։

Սա նշանակում է, որ «Արքայական» ակումբին չեմպիոն դառնալու համար այժմ անհրաժեշտ է վաստակել ընդամենը 1 միավոր։ .

Մաթեմատիկորեն «Բարսելոնան» դեռ չեմպիոն դառնալու շանսեր ունի։ Դա կլինի  այն պարագայում, եթե «Ռեալը» պարտվի մնացած բոլոր խաղերում, իսկ կատալոնացիները հաղթեն։ Այդ դեպքում Չավիի թիմը անձնական խաղերի արդյունքով կգերազանցի «Ռեալին»։

«Բարսելոնային» հավասար միավորներ ունի նաև «Սևիլիան», սակայն անդալուզյան ակումբը անձնական խաղերով զիջում է «Մադրիդին»։ 

Այս կերպ, մնացած հինգ տուրերի ընթացքում «Ռեալին» բավարար է նույնիսկ մեկ ոչ ոքին՝ չեմպիոն դառնալու համար։ 

Հաջորդ տուրում «Ռեալը» սեփական հարկի տակ ընդունելու է «Էսպանյոլին»։ 

Կարլո Անչելոտին կարող է դառնալ առաջին մարզիչը, ում կհաջողվի հաղթել  թոփ-5 առաջնությունները։ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված