• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Հաջորդ շաբաթ Մբապեի ընտանիքը հանդիպում կունենա «Ռեալի» ղեկավարության հետ

Հոդվածներ

Հաջորդ շաբաթ Մբապեի ընտանիքը հանդիպում կունենա «Ռեալի» ղեկավարության հետ
23.04.2022
2541 0

Կիլիան Մբապեն դեռևս որոշում չի կայացրել իր ապագայի վերաբերյալ։ Նա պետք է ընտրություն կատարի «Ռեալի» և «ՊՍԺ»-ի միջև։ 

Ներկա պահին ֆուտբոլիստի ընտանիքի անդամները գտնվում են Դոհայում և բանակցություններ են վարում «ՊՍԺ»-ի հետ։ Ֆրանսիական ակումբում դրական են տրամադրված և հուսով են, որ կկարողանան կարճաժամկետ պայմանագրի հարցում համաձայնության հասնել։ 

Նշվում է, որ Դոհայում է գտնվում նաև «ՊՍԺ»-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին։ 

RMC Sport-ի փոխանցմամբ, սպասվում է, որ հաջորդ շաբաթ Մբապեի ընտանիքը հանդիպում կունենան նաև «Արքայական» ակումբի ղեկավարության հետ։ 

Ֆուտբոլիստի հարազատները ցանկանում են երկու կողմերից էլ առաջարկ լսել, որից հետո նոր որոշում կայացնել։ 

Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացի հարձակվողը «ՊՍԺ»-ի կազմում մասնակցել է 41 հանդիպման՝ դառնալով 33 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված