Հոդվածներ

Բուտրագենիոն մեկնաբանել է «Վալենսիայի» խփած երկրորդ գոլի դրվագը
09.11.2020
1980 0

«Արքայական» ակումբում ինստիտուցիոնալ կապերի գծով տնօրեն Էմիլիո Բուտրագենիոն իր կարծիքն է հայտնել «Վալենսիայի» դեմ խաղում մրցավարական անձնակազմի աշխատանքի վերաբերյալ։

«Թիմը իրեն լավ էր զգում մինչ առաջին 11 մետրանոցը։ Այնուհետև եկավ երկրորդ գոլը, որի վրա ազդեցություն ունեցավ VAR համակարգը։ Կարծում եմ, նրանք պետք է դիտեին ողջ գրոհը, և դիտելու դեպքում կտեսնեին, որ Ասենսիոյի դեմ պայքարում խախտում կար։

Սա մեծ հարց է։ Ի՞նչ են մտածում սրա մասին պրոֆեսիոնալները։ Երկրորդ խաղակեսում եղան հերթական 11 մետրանոցները։ Ես մտածում էի, որ մրցավարի վերջնական որոշումը լինելու էր մեր օգտին, բայց ի վերջո ևս մեկ 11 մետրանոց։ Արդյունքում ամեն բան շատ վատ դասավորվեց մեզ համար». ասել է Բուտրագենիոն։

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված