Հոդվածներ

«Յուվենթուսը» Ասենսիոյին դիտարկում է որպես Դիբալային փոխարինող
29.03.2022
1884 0

Defensa Central-ի փոխանցմամբ, «Յուվենթուսը» հույս ունի Դիբալայի հեռանալուց հետո ձեռք բերել Մարկո Ասենսիոյին։ Թուրինյան ակումբը Ասենսիոյին տարեկան 7 մլն եվրո աշխատավարձով պայմանագիր է առաջարկել։ 

Ընթացիկ մրցաշրջանում «Ռեալի» կազմում Մարկոն մասնակցել է 24 հանդիպման՝ դառնալով 8 գոլի հեղինակ։ Սակայն եթե ամռանը «Ռեալը» իրականացնի Կիլիան Մբապեի տրանսֆերը, Ասենսիոյի դերը «Արքայական» ակումբում կարող է փոխվել։ 

Նրա գործող պայմանագիրը ավարտվում է հաջորդ տարի։ «Ռեալը» նոր պայմանագրով տարեկան 4.5 մլն եվրո աշխատավարձ է առաջարկում նրան։ Այդ պայմանները չընդունելու դեպքում Մարկոն կարող է ամռանը լքել Մադրիդի «Ռեալը»։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված