• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Բեյլի գործակալ. «Անհավատալի է, որ «Ռեալում» խաղալու հնարավորություն չեն տալիս Գարեթին»

Հոդվածներ

Բեյլի գործակալ. «Անհավատալի է, որ «Ռեալում» խաղալու հնարավորություն չեն տալիս Գարեթին»
27.03.2022
2278 0

Գարեթ Բեյլի գործակալը զարմացած է, որ Մադրիդի «Ռեալում» իր հաճախորդին խաղալու հնարավորություն չեն տալիս։ 

«Գարեթը դեռ չգիտի, թե ինչ է տեղի ունենալու ամռանը։  Ամեն բան կորոշվի հունիսին։

Անհավատալի է, որ «Ռեալում» խաղալու հնարավորություն չեն տալիս նրան, քանի որ նա դեռ շատ բաների է ընդունակ։ Բոլորն են տեսել նրա ելույթը Ուելսի հավաքականի կազմում օրեր առաջ։ Եթե «Ռեալում» հավատային Բեյլին, ապա նա շատ բան կարող էր տալ թիմին։ Մենք այդ ամենը կհաղթահարենք ու առաջ կնայենք։ 

Բեյլը լեգենդար ֆուտբոլիստ է Ուելսի հավաքականի համար». նշել է ֆուտբոլիստի գործակալը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված