• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Կարվախալը հավանել է Ժորդի Ալբայի հաղթական գրառումը Էլ Կլասիկոյից հետո

Հոդվածներ

Կարվախալը հավանել է Ժորդի Ալբայի հաղթական գրառումը Էլ Կլասիկոյից հետո
22.03.2022
2568 0

«Ռեալի» պաշտպան Դանի Կարվախալը «Բարսելոնայից» կրած պարտությունից հետո հավանել է Ժորդի Ալբայի հաղթական գրառումը։ 

Այդ խաղը Կարվախալի համար շատ վատ դասավորվեց։ Վերջինս հայտնվել էր մեկնարկային կազմում, սակայն արդեն ընդմիջման ժամանակ Անչելոտին փոխարինեց նրան։ Ընդհանուր առմամբ մրցաշրջանը Կարվախալի համար կարելի է ձախողված համարել։ Նա վնասվածքի պատճառով բաց է թողել թիմի հանդիպումների գրեթե կեսը, իսկ մյուս խաղերում ցույց չի տվել իր լավագույն որակները։  

«Բարսելոնայի» դեմ խաղի հենց մեկնարկային րոպեներից Կարվախալի մոտ լարվածություն էր նկատվում։ Նա շատ էր կորցնում գնդակը և մի քանի անգամ իր հսկողության տակից բաց թողեց Ֆերան Տորեսին։ Կարելի է ասել, որ այս պարագայում Անչելոտիի որոշումը՝ փոխարինել նրան, ճիշտ էր։ 

Խաղից հետո Կարվախալը հավանել էր Ալբայի գրառումը, որտեղ կատալոնացիները տոնում էին «Ռեալի» նկատմամբ տարած հաղթանակը։ Դա մեծ քննադատության արժանացավ «Սերուցքայինների» երկրպագուների շրջանում, ինչը դրդեց Կարվախալին շատ արագ հեռացնել իր հավանումը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված