ՊՍԺ–ի նախկին գլխավոր մարզչի հարցազրույցից հատվածներ
«Ռեալ Մադրիդն» իրոք 200 միլիոն եվրո է առաջարկել Մբապեի համար՝ 2021 թվականի ամռանը, սակայն ՊՍԺ–ն անտեսեց այդ առաջարկը։
Կիլիանի համար դժվար ժամանակներ էին, քանի որ նա մանկուց երազել էր հանդես գալ «սերուցքայինների» կազմում։ Ես նույնպես տեղյակ էի դրա մասին, քանի որ հրաշալի հարաբերությունների մեջ էի նրա հետ։
Ինձ համար նույնպես դժվար էր, ես չէի կարող բոլորին դեմ գնա, քանի որ ՊՍԺ–ի գլխավոր մարզիչն էի, սակայն, միևնույն ժամանակ, ես տեսնում էի մի երեխայի, ում աչքերը փայլում էին այլ թիմում հանդես գալու համար։
Ցանկացած պարագայում, չնայած այդ ժամանակ Մբապեն մնաց ՊՍԺ–ում, հետագայում իրականացրեց իր երազանքը՝ տեղափոխվելով «Ռեալ Մադրիդ»։
«Կցանկանայի՞ մի օր դառնալ «Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչը, երբեք ուշ չէ, եթե հաճույքը դրան արժե։
Երբ դեռ ֆուտբոլիստ էի, կարող էի տեղափոխվել «Ռեալ Մադրիդ», սակայն դա տեղի չունեցավ։ Հետագայում որպես մարզիչ ևս մի քանի հնարավորություն ունեի «սերուցքայիններին» գլխավորելու, սակայն ֆուտբոլում երբեմն նման շանսերը բաց են թողնվում։
Արդյոք «Տոտենհեմի» նախագահ Լևի՞ն էր մեղավոր, որ ես Զիդանի հեռանալուց հետո 2018 թվականին չդարձա «Ռեալի» նոր գլխավոր մարզիչը։ Չգիտեմ՝ արդյոք պետք է այդ պատմությունը պատմել։
Ես Լևիին խոստացել էի, որ կմնամ ակումբում նախքան նոր ստադիոնի կառուցումը։ Այդ ժամանակ ես ասել էի, որ «Ռեալը» կգլխավորեմ միայն այն ժամանակ, երբ Լևին համաձայն լինի գործարքին։ Չգիտեմ՝ ինչ եղավ հետագայում, բայց, ամենայն հավանականությամբ, դա դեմ էր գործարքին»։
Հայերեն