Հոդվածներ

Որոշիչ օր Վալդեբեբասում Կարիմ Բենզեմայի համար
19.03.2022
3411 0

Այսօր Կարիմ Բենզեման վերջնական բուժզնման պետք է ենթարկվի ԷԼ Կլասիկոյից առաջ։ «Մալյորկայի» դեմ խաղում ստացած վնասվածքից հետո Բենզեման մարզվում էր անհատական ծրագրով։ 

Լուրջ վնասվածքի մասին խոսք չի գնում։ Նույն իրավիճակում է նաև Ֆերլան Մենդին, ով շարքից դուրս է մնացել 15 օրով։ Նա ամենայն հավանականությամբ բաց կթողնի «Բարսելոնայի» դեմ հանդիպումը։ 

Այսօր կայանալիք բուժզնման արդյունքում պարզ է դառնալու, թե որքանով է հավանական, որ Կարիմը կկարողանա մասնակցել Կլասիկոյին։  Իհարկե, «Բարսելոնայի» դեմ հանդիպումը շատ կարևոր է, սակայն «Ռեալին» առաջիկայում սպասվում է ՉԼ-ի 1/4 եզրափակչի շրջանակում կայանալիք «Չելսիի» դեմ հանդիպումները։ Անչելոտին չի ցանկանում այդ դիմակայությանը մոտենալ առանց առաջատարի։ 

Վերջին շրջանում Բենզեմայի մոտ շատ են կրկնվում թեթև վնասվածքները, ուստի ֆուտբոլիստը նույնպես չի ցանկանում ռիսկի տակ դնել իր առողջությունը։ 

Որոշումը պետք է կայացնի Կարլո Անչելոտին, և դա շատ բարդ է լինելու, քանի որ խոսքը գնում է թիմի լավագույն ռմբարկուի և առաջատարի՝ Կարիմ Բենզեմայի մասին։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված