Հոդվածներ

Կալդերոնը կարծիք է հայտնել Զիդանի մասին
04.11.2020
2679 0

«Ռեալի» նախկին նախագահ Ռոման Կալդերոնը Calciomercato-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել Զինեդին Զիդանի մասին:

««Ռեալի» համար հաղթանակը պարտադիր պայման է: Հակառակ դեպքում հարցեր են ուղղվում մարզչին: Այնուամենայնիվ, Զիդանը հարգանք  և վստահություն է վայելում: Կարծում եմ՝ նա պետք է շարունակի իր աշխատանքը»,- եզրափակել է Կալդերոնը:

Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Շախտյորից» կրած պարտությունից հետո նշվում էր, որ ֆրանսիացի մասնագետը կարող է հեռացվել իր զբաղեցրած պաշտոնից, եթե չկարողանա դրական արդյունքի հասնել «Բարսելոնայի» և «Բորուսիա Մ-ի» դեմ խաղերում:

Ներկայում «արքայական» զբաղեցնում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված