• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Մբապեի տեղափոխությունից հետո «Ռեալը» կաշխատի Հալանդին թիմ հրավիրելու ուղղությամբ

Հոդվածներ

Մբապեի տեղափոխությունից հետո «Ռեալը» կաշխատի Հալանդին թիմ հրավիրելու ուղղությամբ
15.03.2022
2816 0

«Ռեալի» ղեկավարությունը կազմել է 2022 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ծրագիրը. Մբապեի տրանսֆերը պաշտոնապես հայտարարելուց հետո «արքայական» ակումբը կաշխատի Հալանդին թիմ հրավիրելու ուղղությամբ։

Սպասվում է, որ սկանդինավցին 350 մլն եվրո կարժենա «Ռեալին». 130 մլն եվրո տրանսֆերի համար և 6 տարվա պայմանագրով նախատեսված ամբողջ աշխատավարձը։

Մադրիդցիների ղեկավարությունը չի վախենում նորվեգացու տրանսֆերի համար «Բարսելոնայի» հետ մրցելուց։ «Ռեալի» գլխավոր մրցակիցը «Մանչեսթեր Սիթին» է, որը նույնպես Հալանդին ցանկանում է իր թիմում տեսնել։

«Ռեալի» ներկայացուցիչներն արդեն երկու անգամ հանդիպել են Ռայոլայի հետ, և այդ մասի ծանուցել «Բորուսիային»։ «Սերուցքայինները» ցանկացել են հասկանալ երիտասարդ ֆուտբոլիստի տեղափոխության հավանականությունն ու նրա անձնական նախընտրությունը։

Խոսակցություն կարող էր լինել նաև միջնորդավճարների մասին, որը կպահանջեն Ռայոլան ու Հալանդի հայրը, սակայն դա հազիվ թե տրանսֆերին խոչընդոտ հանդիսանա։ 


Ամենակարդացված