Հոդվածներ

Կուրտուա. «Հիմա ժամանակը չէ վնասվածքներից դժգոհելու»
19.04.2021
1687 0

«Խետաֆեի» դեմ խաղում Զինեդին Զիդանը հայտացուցակում ստիպված էր ներառել հիմնական կազմի ընդամենը 13 ֆուտբոլիստների։ 

Հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ ոքի արդյունքով, սակայն խաղից հետո Տիբո Կուրտուան նշել է, որ ֆուտբոլիստների սակավությունը արդարացում չէ։

«Մենք կարող էինք խաղալ մեր ուժերի առավելագույն չափով, սակայն չէինք մտածում այդ մասին։ Ժամանակը չէ վնասվածքներից դժգոհելու։ Մենք ուղղակի պետք է ընդունենք այն, ինչ կա։ «Ռեալում» հանդես եկող ցանկացած ֆուտբոլիստ ունի բավարար որակներ այս թիմում խաղալու համար։ 

Իհարկե, փոքր ինչ հիասթափված ենք, սակայն պետք է հիշել, որ բարդ է այս խաղային գրաֆիկով անըդհատ հաղթելը». նշել է Կուրտուան։

Հիշեցնենք, որ «Կադիսի» դեմ խաղին առնվազն երկու ֆուտբոլիստներ կվերադառնան մեկնարկային կազմ՝ Կազեմիրոն և Նաչոն։ Նրանք բաց թողեցին «Խետաֆեի» դեմ հանդիպումը որակազրկման պատճառով։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված