Հոդվածներ

Լավ հնարավորություն Լունինի համար
30.12.2021
1820 0

Երեկ «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ տեղեկացրել էր, որ Տիբո Կուրտուան, Կամավինգան, Վալվերդեն ու Վինիսիուս Ժունիորը վարակվել են կորոնավիրուսով:

Ակնհայտ է, որ բելգիացին բաց է թողնելու հունվարի 2-ին կայանալիք՝ «Խետաֆեի» դեմ խաղը:

Ամենայն հավանականությամբ, «սերուցքայինների» դարպասում տեղ կզբաղեցնի Անդրեյ Լունինը: Վերջին անգամ ուկրաինացին «Ռեալի» դարպասը պաշտպանել է այս  տարվա հունվարի 20-ին. Զիդանի սաները, Իսպանիայի գավաթի խաղարկության շրջանակում մրցելով «Ալկոյանոյի» հետ, պարտություն են կրել 1:2 հաշվով:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված