Հոդվածներ

Վիճակագրական տվյալներ՝ «Մալյորկա» - «Ռեալ» խաղից հետո
15.03.2022
1504 0

Լա լիգայի 28-րդ տուրում «Ռեալն» արտագնա խաղում 3-0 հաշվով առավելության հասավ «Մալյորկայի» նկատմամբ։

1. Բենզեման կարիերայի 412-րդ և 413-րդ գոլը խփեց։ Նա շրջանցեց Անրիին (411 գոլ) և դարձավ ֆրանսիական ֆուտբոլի պատմության լավագույն ռմբարկուն։

2. Բենզեման ընթացիկ մրցաշրջանում իր 31-րդ և 32-րդ գոլը խփեց։ Ֆրանսիացին կրկնեց իր լավագույն անհատական ցուցանիշը՝ 32 գոլ՝ 11/12 մրցաշրջանում։

3. Բենզեման իր 213-րդ ու 214-րդ գոլը խփեց Լա լիգայում։ Այս ցուցանիշով նա շրջանցեց Մանուել Ֆերնանդես Ֆերնանդեսին՝ (Պաինյո) Պրիմերայի պատմության լավագույն ռմբարկուների ցանկում։

4. Բենզեման իր 11-րդ գոլային փոխանցումը կատարեց ընթացիկ մրցաշրջանում։ Նա կրկնեց իր լավագույն անհատական ցուցանիշը, որը գրանցել էր 12/13 մրցաշրջանում։

5. Բենզեման ու Վինիսիուսը 8 անգամ միմյանց գոլերին են մասնակցել Լա լիգյաի շրջանակում։ Սա Եվրոպայի թոփ 5 առաջնությունների լավագույն արդյունքն է։

6. Վինիսիուս Ժունիորը 2021/22 մրցաշրջանում 5-րդ 11-մետրանոցը վաստակեց։ Սա Լա լիգայի լավագույն արդյունքն է։

7. Կազեմիրոն Լա լիգայում 150-րդ հաղթանակը տոնեց։


Ամենակարդացված