Հոդվածներ

Որքա՞ն կվաստակեն Իսպանիայի Սուպերգավաթի մասնակիցները
10.01.2024
2073 0

Հայտի է՝ որքան կվաստակեն Իսպանիայի Սուպրգավաթի մասնակիցները:

AS-ի հաղորդմամբ՝ Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիան մրցաշարը Սաուդյան Արաբիայում անցկացնելու համար կստանա 40 միլիոն եվրո: 

«Ռեալն» ու «Բարսելոնան» երաշխավորված 6-ական միլիոն կստանան սուպերգավաթին մասնակցելու համար, «Աթլետիկոն»՝ 3, «Օսասունան»՝ 800 հազար: Պամպլոնացիները 200 հազարական կստանան նաև մյուս 3 մասնակիցներից, այսպիսով՝ 1,4 միլիոն եվրո: 

Մրցաշարի հաղթողը կվաստակի ևս 2, եզրափակիչի մասնակիցը՝ 1 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ հունվարի 10-ին կիսաեզրափակիչի առաջին խաղում «Ռեալն» ուժերը կչափի «Աթլտիկոյի» հետ: Մադրիդյան դերբին կմեկնարկի Երևանի ժամանակով 23:30-ին:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված