Հոդվածներ

Իսպանիայի գավաթ․ Հայտնի են 1/8 եզրափակիչի 16 մասնակիցներից 15-ը
19.12.2025
129 0

Իսպանիայի գավաթի խաղարկության դեկտեմբերի 18-ի արդյունքներով հայտնի դարձան այն 16 ակումբներից 15-ը, որոնք կխաղան 1/8 եզրափակիչ փուլում:

Մրցաշարի այս փուլի ուղեգիր են նվաճել իսպանական Սեգունդայի հինգ ներկայացուցիչներ՝ «Դեպորտիվոն», «Բուրգոսը», «Ռասինգը», «Ալբասետեն» և «Կուլտուրալ Լեոնեսան», ինչպես նաև Լա Լիգայում հանդես եկող 10 ակումբներ՝ «Ռեալ Մադրիդը», «Էլչեն», «Բարսելոնան», «Ռեալ Սոսյեդադը», «Վալենսիան», «Բետիսը», «Ատլետիկը», «Ալավեսը», «Օսասունան» և «Ատլետիկոն»:

Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակիչի վերջին մասնակիցը պարզ կդառնա հունվարի 6-ին կայանալիք «Գրանադա» – «Ռայո Վալյեկանո»՝ 1/16 եզրափակիչի խաղում: Այս հանդիպումը հետաձգվել էր «Ռայոյի»՝ Կոնֆերենցիաների լիգայի ընդհանուր փուլի 6-րդ տուրին մասնակցության պատճառով:


Ամենակարդացված