Հոդվածներ

Անչելոտիի մամուլի ասուլիսը՝ ՊՍԺ-ի դեմ խաղից հետո
10.03.2022
4928 0

ՊՍԺ-ի նկատմամբ փառահեղ քամբեք իրականացնելուց հետո Կառլո Անչելոտին ներկայացել է «Սանտիագո Բեռնաբեուի» մամուլի սրահ ու պատասխանել լրագրողների հարցերին:

Ինչպե՞ս կբացատրեք այս հաղթանակը.

«Կբացատրեմ նրանով, որ համբերեցինք ու կարողացանք մինչև վերջ մնալ խաղում : Անընդհատ պռեսինգ էինք կիրառում և առաջին գոլը հեղինակեցինք դրա արդյունքում: Այնուհետև գործի դրվեց այս մարզադաշտի և երկրպագուների մոգականությունը, որը մեզ ուժ տվեց, իսկ մրցակցին սպանեց»: 

Փոխարինումների մասին.

«Դրանք շատ կարևոր էին, որովհետև պահպանեցին մեր խաղի դինամիկան: Կամավինգան ու Ռոդրիգոն թարմություն հաղորդեցին մեր գործողություններին: Նրանց կիսապաշտպանների էներգիան արդեն սպառվել էր»:

Մոդրիչն ու Բենզեման.

«Այո, օր օրի նրանք ավելի լավն են դառնում: Շատ ուրախ եմ, որ խաղում են այս ակումբում: Երբ Կարիմը վնասվածք ուներ, շատ խնդիրներ ունեցանք: Հիմա նա վերադարձել է: Լուկան միշտ խաղում է ամբողջ ուժով: Ձախից, թե աջից, ոչ մի տարբերություն չկա. Մոդրիչը որ դիրքում էլ խաղա մեծ օգուտ է տալիս իր թիմին»:

Տիտղոսի մասին.

«Մրցաշարի սկզբում էլ եմ ասել, եթե մեր լավագույն մարզավիճակում ենք, կարող ենք մրցակցել աշխարհի ցանկացած թիմի հետ: Հաջողությունը նույնպես կարևոր է: Այս թիմը բնավորություն ունի ու պայքարում է յուրաքանչյուր խաղում»:

Այլ թիմ կարո՞ղ էր նման սխրանք գործել.

«Այս ամենը տեղի ունեցավ «Սանտիագո Բերնաբեուի» մոգականության, ակումբի ֆանտաստիկ պատմության շնորհիվ: Սա անմոռանալի երեկո է»:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված