• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «ՊՍԺ»-ի դեմ խաղից առաջ Թոնի Կրոսը խոսել է իր ֆիզիկական վիճակի մասին

Հոդվածներ

«ՊՍԺ»-ի դեմ խաղից առաջ Թոնի Կրոսը խոսել է իր ֆիզիկական վիճակի մասին
07.03.2022
2195 0

-ին«ՊՍԺ»-ի դեմ կայանալիք պատասխան խաղից առաջ «Ռեալի» կիսապաշտպան Թոնի Կրոսը խոսել է իր ֆիզիկական վիճակի մասին։

«Սա թեթև վնասվածք է, բայց ես հստակ չեմ կարող ասել՝ կկարողանա՞մ  մասնակցել «ՊՍԺ»-ի դեմ խաղին, թե ոչ։  

Սա ծանրաբեռնվածության արդյունք չէ, քանի որ վերջին շրջանում խաղերի արանքում մենք բավական շատ ժամանակ ենք ունեցել հանգստանալու։ Սա ուղղակի անհաջողություն է». նշել է Կրոսը։ 

Հիշեցնենք, որ Կարլո Անչելոտին նշել է, որ Կրոսի վնասվածքը լուրջ չէ և միգուցե նա կարողանա մասնակցել «ՊՍԺ»-ի դեմ խաղին, սակայն մի շարք աղբյուրների պնդմամբ, գերմանացու մասնակցությունը այդ խաղին մեծ հարցականի տակ է։ 

«Ռեալը» սեփական հարկի տակ կընդունի «ՊՍԺ»-ին մարտի 9-ին։ Թիմերի միջև կայացած առաջին խաղում ֆրանսիական ակումբը առավելության էր հասել 1-0 հաշվով։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված