Հոդվածներ

Հոլանդը դեմ չէ Մբապեի հետ համատեղ մի թիմում հանդես գալուն
05.03.2022
1937 0

«Բորուսիայի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը առաջիկայում կարիերայի շարունակության հարցում որոշում կկայացնի։

Նրա ծառայություններով Եվրոպայի մի շարք թոփ ակումբներ են հետաքրքրված, սակայն վերջնական որոշումը նրանն է։ 21-ամյա հարձակվողը տարված է «Ոսկե գնդակը» նվաճելու մտքով, ինչի մասին տեղյակ է պահել իր գործակալ Ռայոլային։

Եվս մեկ կարևոր գործոն է հանդիսանում թիմի նախագիծը։ Նա ցանկանում է նոր ակումբում կենտրոնական դեմք լինել, բայց դեմ չի լինի, եթե հարձակման գծում իր թիմակիցը աստղային ֆուտբոլիստ լինի։ Հոլանդը հասկանում է, որ Մբապեի հետ «Ռեալում» հանդես գալով մեծացնում է «Ոսկե գնդակը» նվաճելու շանսերը։

Հարկ է նշել, որ Հոլանդի կարիերայի ապագայի հարցում առանցքային դեր ունի նրա հայրն ու պաշտոնական ներկայացուցիչը՝ Ռայոլան։


Ամենակարդացված